16:34 Ուշացար… |
Մենավոր բառերի հետևում թաքնված նա շարունակում էր ապրել…Թաքնվում էր ուրիշի զգացմունքների, ուրիշի կեղտոտ մտքերի, ուրիշի բռնի ուժերի հետևում…
Ու ինչի՞ց էր նա արդյոք վախենում… Ու մի թե նա վախենում էր…
Նա սովորել էր թվացյալ ուժով թաքցնել սեփական թուլությունները: Սիրում էր իր թերություններին բաց աչքերով նայել ու պատրաստ էր անգամ ծիծաղել դրանց վրա:
Բայց ափսոս, որ նրան ոչ ոք չէր ճանաչում…Երբ ինչ-որ մեկը օգնության կարիք էր զգում՝ նա վազում էր, հասնում օգնության, լսում էր, օգնում էր, որ թեթևանան: Իսկ երբ ինքն էր վատ լինում, փակվում էր սենյակում, գրկում բարձը ու երեխայի պես հեկեկում: Նրան ուղղակի այնքան դժվար էր խոսել սեփական կյանքից, սեփական պրոբլեմներից, նա սովորել էր միայն ուրիշներին լսել…
Իսկ ավելի մոտ կանգնած մարդիկ չէին նկատում նրա օրեցօր սպառվող ուժերը: Ոչ ոք չէր փորձում օգնել: Ամեն մեկը ուներ իր կյանքը , իր անձնականը, ու եթե հանկարծ լսողական ապարատը փչանար հոգ չէր, կգտնեին նոր հիմարի:
Իր նման էլ ոչ մեկին չէր ճանաչում, երևի դրա համար բավարարվում էր եղածներով, երբեք ավելին չէր պահանջում ուրիշներից, որովհետև գիտեր, որ եթե ուզում ես մարդուն սիրել նրանից շատ բան պետք չէ ակնկալել: Նա հայտնվում էր, եթե ինչ-որ մեկը իրեն վատ էր զգում և հեռանում էր, երբ էլ նրա կարիքը չէին ունենում: Նրան շատ քչերն էին ատում, այն էլ եթե փորձում էին համեմատվել: Ուղղակի կան մարդիկ ովքեր կհորինեն 1000 պատճառ, բայց երբեք չեն ընդունի, որ մեղավոր են: Այ հենց այդ տիպիները ատում էին նրան: Նա անսահման անկեղծ էր, ու ինքը ատում էր իր անկեղծությունը: Մեկ-մեկ ուզում էր վատը լինել, որ հասկանա թե վատերը ներսից ինչ են զգում… Ու ինչ պարզամիտ էր նա…Նա ուզում էր վատերին էլ օգնել…Կգա մի պահ երբ նա էլ քեզ հետ չի լինի… Գուցե ուղղակի հեռանա ու սկսի ապրել սեփաական կյանքով… կամ գուցե հեռանա ընդմիշտ ու դու գուցե այդպես էլ չհասցնես նրան ասել կարևոր խոսքերը, չհասցնես ասել. ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ ՈՐ ԿԱՍ ՈՒՂՂԱԿԻ, ՈՐ ԿԱՍ , իսկ նա կհեռանա ու այդպես էլ քեզ չի ստիպի ասել բառերը այդ կարևոր… ու միշտ հիշիր, եթե մարդը քեզանից ոչինչ չի ակնկալում, դա դեռ չի նշանակում, որ սիրում է երախտամոռներին…Հիշում եմ ձմեռ էր, ձյուն էր… ճանապարհը պատված էր մերկասառույցով, վախկոտները տանից դուրս չէին գալիս, իսկ նա քայլում էր սառույցի վրայով ինքնավստահ, հպարտ քայլերով… Կյանքի սառույցը անզոր էր նրան տապալել գետնին , հետևից քայլում էին համեմատվողները, ընկնում էին,ցավից ոռնում, իսկ նա քայլում էր հպարտ նա գիտեր. ՔԱՆԻ ԴԵՌ ԿՌՎՈՒՄ ԵՍ ՆՐԱ ՀԱՄԱՐ, ԻՆՉԸ ՈՐ ՃԻՇՏ Է ԵՎ ԻՆՉԸ ՈՐ ՔՈՆՆ Է, ՄԻՇՏ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՍ…
Ու այդպես նա հեռացավ… Քո շնորհակալությունն էլ ուշացավ…Դու ուշացար այդպես էլ չասացիր ԿՆԵՐԵՍ ու այդպես էլ չասացիր. ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ, բայց գիտես ինչ, նա ուժեղ էր, նա անգամ քո բառերի կարիքը չուներ…
|
|
|
| Всего комментариев: 0 | |
| Меню сайта |
| Форма входа |
| Категории раздела | |
|
| Поиск |
| Мини-чат |
| Статистика |
Онлайн всего: 2 Гостей: 2 Пользователей: 0 |