| Главная » Файлы » Ժամանցային |
| 24.01.2012, 19:11 | |
| Հռոմի պապն ու մի պատրիարք բիլիարդ են խաղում: Պատրիարքը հարվածում է, բայց վրիպում է: -Ա՜յ, սատանան տանի՛, վրիպեցի: -Սը՜սս,- ասում է Հռոմի պապը,- Աստված ձայնդ կլսի: Քիչ անց պատկերը կրկնվում է: -Ա՜յ, սատանան տանի՛, վրիպեցի: -Սը՜սս,- կրկնում է Հռոմի պապը,- Աստված ձայնդ կլսի: Քիչ անց պատրիարքը կրկին վրիպում է: -Ա՜յ, սատանան տանի՛, վրիպեցի: Այդ պահին ամպերը խառնվում են, ուժգին կայծակը խփում և տեղնուտեղը սպանում է Հռոմի պապին: Լսվում է ձայն վերևից. -Ա՜յ, սատանան տանի՛, վրիպեցի: Երբ ես փոքր էի, աղոթում էի, որ ինձ հեծանիվ լիներ: Հետո ես հասկացա, որ Աստված այլ կերպ է աշխատում. ես հեծանիվ գողացա և սկսեցի աղոթել, որ նա ինձ ներում շնորհի: Քահանան տախտակներ է մեխում իր տան ցանկապատին։ Քիչ հեռու կանգնած է մի փոքրիկ տղա և աչք չի կտրում քահանայից։ – Դու երևի ատաղձագո՞րծ ես ուզում դառնալ, փոքրիկ,– հարցնում է քահանան։ – Չէ, պարզապես հետաքրքիր է, թե ինչ են ասում քահանաները, երբ մուրճով հարվածում են մատին: Մեկը Աստծուն հարցնում է. -Տե´ր, ի՞նչ է քեզ համար 1000000 տարին: -Մեկ վայրկյան, զավակս: -Տե´ր, իսկ ի՞նչ է քեզ համար 1000000 դոլարը: -Մի կոպեկ, զավակս: -Տե´ր, ինձ մի կոպեկ փող տուր: -Մի վայրկյան սպասի´ր, զավակս... Անձրևոտ գիշեր է, վարդապետը մոտոցիկլով` ետևը ժամկոչը նստած, փողոցով գնում է: Թրջված պետավտոտեսուչը հեռվից տեսնում ա մոտոցիկլի լույսն ու մտածում. «Էսա սրա հերը կանիծեմ. մի ֆառով ոնց ա ճանապարհ դուրս եկել»: Մոտոցիկլը մոտենում ա, տեսուչը տխրում ա. - Տե՛ր հայր, էս կեսգիշերին, անձրևին չե՞ս վախենում, մոտոցիկլետով ճանապարհ ես ընկել: - Որդյա՛կ իմ, ինչի՞ց պետք է վախենամ. ժամկոչն է, ես եմ, Տեր Աստվածն էլ է մեզ հետ, ինչի՞ց վախենամ: - Իյաա՜ հլա վարորդական վկայականդ տուր: Չգիտե՞ս, որ երեքով մոտոցիկլետ նստել չի կարելի: | |
| Просмотров: 313 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0 | |
| Всего комментариев: 0 | |
| Меню сайта |
| Форма входа |
| Категории раздела | ||||||
|
| Поиск |
| Мини-чат |
| Статистика |
Онлайн всего: 1 Гостей: 1 Пользователей: 0 |